Լրահոս
Օրվա լրահոսը

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

Հուլիս 20,2026 23:23 Share

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին «Փաստինֆոն» տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ռոտենբերգը պահանջում է Երևանի Հ. Բաբայան փողոցում գտնվող անշարժ գույքի վաճառքի իրական գնորդ ճանաչել իրեն, նշված գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառել շինծու գործարքի անվավերության հետևանքները։ Փաստաթղթերով գնորդ է նշվել Մաքսիմուս Տիգրանի Արզաքանցյանը, սակայն, հայցվոր կողմի պնդմամբ, գույքի իրական գնորդը եղել է Նատալյա Սերգեյի Ռոտենբերգը։

Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031