Նատալյա Ռոտենբերգը գրում է.
«Առանձնահատուկ երախտագիտության զգացումով ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել տիկին Ռոզա Ծառուկյանին՝ ինձ համար մեծ պատիվ հանդիսացող՝ Prime Holding Armenia-ի հանդիսավոր արարողության ընթացքում մրցանակն անձամբ իր ձեռքից ստանալու հնարավորության համար։
Ինձ համար սա ոչ միայն կարևոր գնահատանքի դրսևորում է, այլև առիթ՝ խորին հարգանքս արտահայտելու մի անձնավորության, որի երկարամյա գործունեությունը դարձել է հասարակությանը ծառայելու, բարեգործության, ինչպես նաև հոգևոր և մշակութային արժեքների պահպանման վառ օրինակ։ Նրա ներդրումը ոգեշնչում է, համախմբում մարդկանց և բարի հետք թողնում բազմաթիվ մարդկանց սրտերում»։
Կարդացեք նաև


















































