Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում հաստատեց որոշում, որով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացրեց 660 հազար անգլիական ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ՝ միջազգային դատարաններում եւ արբիտրաժներում ՀՀ շահերի ներկայացման նպատակով։
Ըստ կառավարության հիմնավորման՝ որոշման նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում եւ այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում եւ պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» ծրագրի «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառմանը։
Նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի կողմից։ «Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 660 հազար անգլիական ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ»,- նշված է որոշման մեջ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































