Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուտով ավելի շատ քաղաքաշինական ակտիվություն կնկատենք մարզկենտրոններում»․ Տիգրան Խաչատրյան

Հուլիս 23,2026 12:24 Share

«Շուտով մենք ավելի ու ավելի շատ քաղաքաշինական ակտիվություն կնկատենք մեր մարզկենտրոններում, որովհետեւ եկամտային հարկի՝ հիփոթեքային վարկերի նկատմամբ գործող կառավարության աջակցությունը կշարունակի գործել հատկապես այդ քաղաքներում»,- կառավարության այսօրվա նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ս․ Շահումյան փողոց 20 և 37/1 հասցեներում կառուցապատման ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի իրականացման նպատակով գույք նվիրաբերելու համաձայնություն տալու մասին։

Դավիթ Խուդաթյանի խոսքով՝ Արարատում 160 նոր բնակարաններ են կառուցվելու, որը կթարմացնի բնակֆոնդը։

Տիգրան Խաչատրյանն ասաց․ «Սա այն դեպքերից է, երբ մենք տեսնում ենք, որ համայնքն ու կառուցապատող կազմակերպությունը համագործակցելով՝ կարող են մի կողմից իրականացնել քաղաքաշինական նշանակալի ծրագիր, մյուս կողմից՝ համայնքը նաեւ կարող է այդ հնարավորությունն օգտագործել իր որոշակի սոցիալական պարտավորություններ կատարելու համար։ Այս համագործակցությունը գուցե լավ օրինակ է Քաղաքաշինության կոմիտեի համար, որը ներկայումս ռենովացիայի ծրագրերի հիմնական գծերը մշակելու փուլում է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ասաց, որ արդեն մշակել են ռենովացիայի ծրագրի իրականացման 5 սցենար, որն առաջիկայում կներկայացվի քննարկման։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031