Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական հսկողության ընթացքում Իգոր Սարգսյանին արգելվել է շփվել դատավարության մյուս մասնակիցների հետ

Հուլիս 23,2026 16:47 Share

Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում այսօր դատարանը փոխեց մեղադրյալներից`ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանքը՝ հաշվի առնելով պաշտպանի միջնորդությունը, որի հիմքում Սարգսյանի առողջական խնդիրներն ու հետազոտության անհրաժեշտությունն էին։

Դատարանը որոշեց տնային կալանքի երկամսյա ժամկետի լրանալուց հետո՝ հուլիսի 25-ից, նրա նկատմամբ կիրառել վարչական հսկողություն։ Միաժամանակ անփոփոխ թողեց համակցված խափանման միջոցները՝ 2 միլիոն դրամ գրավը և բացակայելու արգելքը։

Վարչական հսկողության ընթացքում Սարգսյանը պարտավոր է շաբաթական մեկ անգամ ներկայանալ պրոբացիայի ծառայություն, ինչպես նաև նրան արգելվել է շփվել դատավարության մյուս մասնակիցների հետ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել