«Այն, ինչ տեղի է ունենում, իրավական գործընթացների հետ որևէ կապ չունի։ Ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն օր խախտվում է Սահմանադրությունը, այս իշխանության հիմնական գործը Սահմանադրության խախտմամբ՝ ինչ-որ գործողություններ կատարելն է»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Առաջարկ Հայաստանին» թիմի անդամ Էլինար Վարդանյանը։
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողին՝ Էլինար Վարդանյանն ասաց․ «Սա բացառապես քաղաքական հետապնդում է։ Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ազդարարում էր, որ Ծառուկյանին պետք է ձերբակալեն և ունեզրկեն։ Դա ուղիղ ցուցում էր իրավապահ համակարգի համար, որ շինծու գործ հորինեն և մեկուսացնեն Գագիկ Ծառուկյանին»։
Ըստ Էլինար Վարդանյանի՝ իշխանությունը ցույց է տալիս, որ անձը չի կարող ունենալ այլ կարծիք, քան իրենն է․ «Ցանկացած այլախոհ վտանգված է, որ կհայտնվի ճաղերի հետևում։ Իշխանությունն անում է այն, ինչ ուզում է և որևէ բանով սահմանափակված չէ՝ օրենքով, մարդկանց շահերով, իրավունքով»։
Կարդացեք նաև
Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































