Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Գործարկվել է ԵՄ թվային արտադրանքի անձնագրերի ռեեստրը

Հուլիս 24,2026 17:24 Share

Հուլիսի 20-ին Եվրոպական հանձնաժողովը գործարկեց թվային արտադրանքի անձնագրերի ռեեստրը (Digital Product Passport Registry/DPP Registry)՝ թեստավորման միջավայրի հետ միասին, ինչը կարեւոր հանգրվան դարձավ ԵՄ շուկայում իրենց ապրանքները ներկայացնող բիզնեսների համար DPP-ն գործնական իրականություն դարձնելու գործում։

Կայուն արտադրանքի էկոնախագծման մասին կանոնակարգի (ԵՄ) 2024/1781 (ESPR) համաձայն ստեղծված DPP-ն իրենից ներկայացնում է արտադրանքի, բաղադրիչների եւ նյութերի թվային նույնականացման քարտ, որը կոչված է պահպանելու համապատասխան տեղեկատվություն՝ արտադրանքի կայունությանն աջակցելու եւ դրանց շրջանառուությունը խթանելու համար: Այն նախատեսված է մատակարարման շղթայի թափանցիկությունն ամրապնդելու, սպառողների ավելի իրազեկ ընտրությանն աջակցելու եւ միասնական շուկայում համապատասխանությունը դյուրացնելու համար: Թեեւ արտադրանքի տվյալները պահվում են ապակենտրոնացված եղանակով, տնտեսական օպերատորները յուրաքանչյուր DPP-ն պետք է գրանցեն ռեեստրում, որն ապահովում է եզակի արտադրանքի նույնականացուցիչների եւ դրանց հետ կապված մետատվյալների գրանցման համար անհրաժեշտ անվտանգ ենթակառուցվածքը:

Ռեեստրը կաջակցի Կայուն արտադրանքի էկոնախագծման մասին կանոնակարգին առնչվող արտադրանքին, ներառյալ տեքստիլը, պողպատը եւ ալյումինը, անվադողերը, կահույքը, ՏՀՏ արտադրանքը եւ էներգետիկայի հետ կապված արտադրանքը: Այն նաեւ կաջակցի թվային արտադրանքի անձնագրի գրանցում պահանջող Միության այլ օրենսդրության ներքո ընդգրկված արտադրանքի խմբերին, ներառյալ որոշակի մեծ մարտկոցները, շինարարական արտադրանքը, խաղալիքները, մաքրող միջոցները եւ վերջնական օգտագործողի համար նախատեսված մակերեւութային ակտիվ նյութերը:

DPP-ն պարտադիր է ԵՄ շուկա ներմուծվող բոլոր ապրանքների համար, եթե Կայուն արտադրանքի էկոնախագծման մասին կանոնակարգին համաձայն՝ ապրանքին հատուկ պատվիրակված ակտը պահանջում է, որ ապրանքն ունենա այն: Այդ ապրանքները ԵՄ շուկայում ներկայացնելու համար պատասխանատու տնտեսվարող սուբյեկտը պետք է ապահովի DPP-ի առկայությունը:

Առցանց առեւտրային հարթակները պետք է ապահովեն DPP-ների մատչելիությունը, եթե նրանք իրենց արտադրանքը վաճառում են ԵՄ-ում: Շուկայի վերահսկողության մարմինները կհետեւեն առցանց առեւտրային հարթակներին՝ այնտեղ վաճառվող չհամապատասխանող ապրանքները հայտնաբերելու համար: DPP պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել տուգանքների կամ չհամապատասխանող ապրանքների ԵՄ շուկայից հեռացման:

Ընթացիկ փորձարկման փուլը կօգնի ապահովել սահուն ներդրումը որոշակի տեսակի խոշոր մարտկոցների համար՝ մինչեւ 2027 թվականի փետրվարի 18-ի առաջին ներդրման վերջնաժամկետը։

Տնտեսվարող սուբյեկտների համար այժմ բաց է մուտքը թեստավորման միջավայրի, տեխնիկական փաստաթղթերի, ներդրման ուղեցույցների, վեբինարների եւ ամենաթարմ տեղեկատվության նկատմամբ՝ DPP-ի նոր վեբկայքի միջոցով: Գրանցման ողջ գործընթացի ընթացքում բիզնեսներին աջակցելու համար հասանելի է նաեւ հատուկ աջակցության ծառայությունը:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել