Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Ունանյանը` կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն

Հուլիս 25,2026 14:30 Share

Հուլիսի 22-ից 26-ը Ռումինիայի Կլուժ քաղաքում տեղի է ունեցել WUKF կարատեի աշխարհի առաջնությունը, որտեղ հայ մարզիկը գրանցել է փայլուն հաղթանակ։ Համաշխարհային ստուգատեսին, որը համախմբել էր 48 երկրների 76 ֆեդերացիաների ուժեղագույն մարզիկների, մասնակցում էր նաև կարատեի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA-ի անպարտելի մարտիկ և Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։

Մրցաշարից առաջ հայ մարզիկի մասնակցությունը մեծ հարցականի տակ էր՝ ստացած վնասվածքների և բարդ վերականգնման շրջանի պատճառով։ Այնուամենայնիվ, Կամոն որոշեց  գնալ ռիսկի և պաշտպանել չեմպիոնական տիտղոսը։

«Թեպետ այդքան էլ լավ պատրաստված չէի, քանի որ զբաղված էի իմ վնասվածքներով և վերականգնողական փուլով, բայց որոշեցի ռիսկի գնալ և մասնակցել։ Ուրախ եմ, որ այսպիսի հզոր վարկածով արդեն երկրորդ տարին անընդմեջ դարձա հաղթող»,- մեզ հետ զրույցում նշեց է Կ․ Ունանյանը։

Մրցութային փուլերը թեպետ լարված ու դիտարժան են անցել, բայց մենամարտերի ընթացքին անդրադառնալով Կամո Ունանյանը մանրամասնեց. «Հեշտ չէր։ Ամենադժվարը կիսաեզրափակչում էր, որտեղ 3:2 հաշվով հաղթեցի իռլանդացի մարզիկին, բայց ֆինալն արդեն հեշտ տրվեց՝ 7:1 հաշվով առավելության հասնելով մեքսիկացի մրցակցիս նկատմամբ»։

Այս հաղթանակով Ունանյանն ամրապնդեց այս տարվա իր անհավանական ցուցանիշը։ Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Կամոն արդեն մասնակցել է կարատեի 3 մրցաշարի և բոլորում էլ հաղթող ճանաչվել.

Հունիսի 5 (Հունգարիա) – Շիտորյու վարկածով Եվրոպայի չեմպիոն

Հունիսի 20 (Լեհաստան) – WKF վարկածով միջազգային Գրան պրիի հաղթող

Հուլիսի 23 (Ռումինիա) – WUKF վարկածով աշխարհի չեմպիոն (երկրորդ տարին անընդմեջ)

Կամո Ունանյանի այս նվաճումն անկոտրում կամքի, նպատակասլացության և հայկական սպորտի հերթական մեծ հաջողության վառ օրինակ է։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել