Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դեմ գնացի բնությանը, ռիսկի դիմեցի, և, փառք Աստծո, դա հաղթանակով ավարտվեց». Կամո Ունանյան

Հունիս 24,2026 16:40 Share

Կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA-ի անպարտելի մարտիկ Կամո Ունանյանը ողնաշարի ծանր վիրահատությունից և տևական դադարից հետո փառահեղ վերադարձ է գրանցել մեծ սպորտ՝ կարճ ժամանակահատվածում նվաճելով երկու հեղինակավոր միջազգային տիտղոս:

Չնայած բժիշկների այն պնդումներին, թե ստացած վնասվածքների և վիրահատության պատճառով մարզիկը չի կարողանա շարունակել կարիերան, Ունանյանը դիմել է գիտակցված ռիսկի և վերսկսել մարզումները:

Վերադարձի արդյունքը եղել է տպավորիչ. հունիսի 5-ին Հունգարիայում կայացած առաջնությունում նա հռչակվել է կարատեի Շիտորյու վարկածով Եվրոպայի չեմպիոն:

Հաջորդ հաղթարշավը գրանցվել է օրեր անց՝ հունիսի 20-21-ը Լեհաստանում, որտեղ անցկացվել է WKF վարկածով կարատեի միջազգային Գրան պրին: Մի քանի տպավորիչ մենամարտերում հաղթանակներ տանելուց հետո, հայ մարզիկը եզրափակչում առավելության է հասել լիտվացի մրցակցի նկատմամբ և դարձել Գրան պրիի հաղթող:

«Այո, ես դեմ գնացի բնությանը, ռիսկի դիմեցի, և, փառք Աստծո, ռիսկի գնալս տվեց իր արդյունքը՝ հաղթանակով ավարտվեց», – հաղթանակից հետո մեզ հետ զրույցում ասաց Կամո Ունանյանը:

Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին՝ չեմպիոնը նշեց, որ պատրաստվում է շարունակել մենամարտերը պրոֆեսիոնալ ռինգում:

Հուլիսի վերջին Ռումինիայում նա կմասնակցի կարատեի WUKF վարկածով աշխարհի առաջնությանը, ինչպես նաև նախատեսում է հերթական մենամարտն անցկացնել MMA մարզաձևում, որտեղ ներկայումս ունի անպարտելի ռեկորդ՝ 8 հաղթանակ և 0 պարտություն:

«Պլաններ ունեմ շարունակել զբաղվել պրոֆեսիոնալ առաջնություններով, մասնակցել և հաղթել թե՛ MMA-ում, թե՛ կարատեում»,- հավելեց Ունանյանը:

Հայաստանի կարատեի միության լրատվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930