«Մուլեն Ռուժ»-ի պարուհիներն անվճար ելույթ են ունեցել Փարիզի հայտնի կաբարեի շենքի առջև՝ ուրախացնելով «Տուր դը Ֆրանս»-ի եզրափակիչ փուլի համար հավաքված բազմությանը։ Ելույթի ընթացքում նրանք ներկայացրել են ֆրանսիական հայտնի կանկան պարը՝ սպասող հանդիսատեսին փոխանցելով տոնական տրամադրություն։
Սովորաբար շոուի տոմսերը թանկ են՝ 120-350 եվրո, իսկ VIP փաթեթների դեպքում՝ տոնական օրերին (օրինակ՝ Սուրբ Ծնունդ, Ամանոր, Սուրբ Վալենտին), տոմսերի գները սկսվում են 300-400 եվրոյից։
1889-ին բացված «Մուլեն Ռուժ»-ը (թարգմանաբար՝ «Կարմիր ջրաղաց») աշխարհի ամենահայտնի ու լեգենդար կաբարեն է, որը գտնվում է Փարիզի Մոնմարտր թաղամասի հարևանությամբ։
Այն ընկալվում է իբրև ֆրանսիական բոհեմական կյանքի, գիշերային զվարճանքների և տոնական մթնոլորտի խորհրդանիշ։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ



















































