Հայաստանը 2026 թվականի Wanderlust Reader Travel Awards մրցանակաբաշխության եզրափակիչ հավակնորդների թվում է՝ միանգամից երկու անվանակարգում.
Եվրոպայի ամենացանկալի երկիր (Most Desirable Country in Europe)
Ամենացանկալի զարգացող զբոսաշրջային ուղղություն (Most Desirable Emerging Destination)
Wanderlust Reader Travel Awards-ը Միացյալ Թագավորության ամենահեղինակավոր և ընթերցողների քվեարկությամբ որոշվող զբոսաշրջային մրցանակաբաշխություններից է, որն այս տարի անցկացվում է արդեն 25-րդ անգամ։
Կարդացեք նաև
Քվեարկությունը բաց է մինչև հոկտեմբերի 27-ը։ Աջակցե՛ք Հայաստանին և քվեարկե՛ք մեր երկրի օգտին։
Հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 4-ին՝ WTM London-ի շրջանակում։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտե


















































