Լրահոս
Օրվա լրահոսը

Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «դրականի»

Հուլիս 29,2026 15:42 Share

Moody’s վարկանիշային գործակալությունը 2026 թվականի հուլիսի 28-ին հրապարակել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերաբերյալ իր որոշումը, որով ՀՀ սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է «կայունից» «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է Ba3 մակարդակում։

Moody’s-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով.

• Աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ (ԱՄՆ և ԵՄ հետ համագործակցության խորացմամբ) և ներքաղաքական կայունությամբ։
• Միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներ՝ 2026–2027 թվականներին ակնկալվում է 5–5.5% տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ։
• Տնտեսության կառուցվածքային ներուժի ուժեղացում՝ պայմանավորված ներդրումների աճով՝ հատկապես տեխնոլոգիական և ենթակառուցվածքային ոլորտներում, տնտեսության շարունակական դիվերսիֆիկացմամբ և արտադրողականության բարձրացման հեռանկարներով։

Moody’s-ի զեկույցն այստեղ

ՀՀ կենտրոնական բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել