Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի (ք․ Երևան, Արշակունյաց 52/52 «88 սուպերմարկետ») արտադրական գործունեությունը:
Իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրամասն աշխատում է իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներով, մասնավորապես՝
– արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող ն յութերով,
– առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
Կարդացեք նաև
– բացող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
– դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, եղել են վնասված և կոռոզիայի ենթարկված հատվածներ․
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթները, դարակաշարերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
«ՆՆ Հոլդինգ» ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացի արտադրամասը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին


















































