Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Վարդեւանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը

Հուլիս 31,2026 00:01 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի գործով դատաքննության ժամանակ այսօր քննիչը միջնորդել է կալանքը որպես խափանման միջոց երկարաձգել եւս երկու ամսով:

Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին ասաց Ալեքսանյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:

«Դռնփակ նիստի ընթացքում է  քննարկվել: Մեր փաստաբանական թիմի համատեղ դիրքորոշումն էր, որ ակնհայտ անհիմն միջնորդություն էր: Այն ընդհանրապես պետք է մերժվի, բայց այլընտրանքային խափանման միջոցների հարցը եւս ներկայացվել է »,- ասաց Վարդեւանյանը:

Լրագրողների հարցին, թե ինչպես է Ալեքսանյանի տրամադրությունը՝ Վարդեւանյանն ասաց. «Այնպես, ինչպես իրեն ճանաչում եք, ժպիտը՝ դեմքին, կամքը՝ տեղը, ոգին՝ տեղը, տրամադրությունը՝ տեղը։ Մտահոգվելու ոչ մի առիթ չի տալիս: Նա արժանապատվորեն կրում  է այս զրկանքները, ապօրինի քաղաքական հետապնդումը և դրանից բխող  կալանքը»:

Դատարանը հեռացել է  խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակի վաղն առավոտյան:

Վարդեւանյանի կարծիքով՝ դատարանը կարող էր որոշում կայացնել նաեւ այսօր՝ նիստի ավարտից անմիջապես հետո. «Կարելի էր կես ժամում կայացնել դատական ակտ, մերժել միջնորդությունը և ազատ արձակել Ալիկ Ալեքսանյանին հենց դատարանի դահլիճից։ Նման հնարավորություն, անշուշտ, կար»:

Արամ Վարդեւանյանը նաեւ ասաց՝  դադարեցնում է իր փաստաբանական գործունեությունը։ Նա նշեց, որ մտադիր է դիմել Փաստաբանների պալատ՝ իր արտոնագրի գործողությունը կասեցնելու միջնորդությամբ. «Վաղվա դատական նիստն, ըստ էության, ինձ համար վերջինը կլինի՝ որպես պաշտպան»: Հիշեցնենք, որ նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Նրա խոսքով՝  ութ տարվա իր ակտիվ փաստաբանական պրակտիկայի ընթացքում ինքը չի ունեցել ոչ մի պաշտպանյալ, որը կալանքից ազատ արձակվի ու կրկին կալանքի հիմք առաջանա: Ասաց՝ Ալեքսանյանի գործը դարձավ առաջին նման դեպքն իր մասնագիտական գործունեության մեջ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031