Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿԾ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՄԻՊ աշխատակազմի հետ՝ «Աբովյան» և «Արթիկ» ՔԿՀ-ներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

Հուլիս 31,2026 20:57 Share

Հուլիսի 31-ին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցների հետ:

Քննարկմանը մասնակցել են Ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, շտաբի պետ Ռաֆայել Հարությունյանը, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը, ինչպես նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանը և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները կատարող Կարո Մանուկյանը:

ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանն անդրադարձել է վերոնշյալ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց պահման, սանիտարահիգիենիկ պայմաններին, ինչպես նաև նրանց իրավունքների ապահովմանը, սննդին, բժշկական օգնությանը և սպասարկմանը առնչվող  հարցերին:

Կողմերը մանրամասն անդրադարձել են մշտադիտարկման արդյունքում արձանագրված յուրաքանչյուր խնդրի, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում ծառայողների թափուր հաստիքների համալրման, ազատազրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ապահովման և վերասոցիալականացման գործընթացների հետ կապված հարցերին:

Քննարկման ընթացքում Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները բարձրացված հարցերի վերաբերյալ տվել են ամփոփիչ պարզաբանումներ, ինչպես նաև քննարկել խնդիրների լուծման առավել արդյունավետ և գործնական տարբերակները:

Ամփոփելով հանդիպումը՝ Ծովինար Թադևոսյանը վերահաստատել է քրեակատարողական համակարգի բարեփոխումների հետևողական շարունակականության հանձնառությունը և շեշտել, որ Ծառայությունը բաց է կառուցողական համագործակցության և մասնագիտական քննարկումների համար:

ՄԻՊ ներկայացուցիչը նույնպես կարևորել է նման ձևաչափով հանդիպումների արդյունավետությունը՝ նշելով, որ բարձրացված հարցերին Քրեակատարողական ծառայությունը արձագանքում է արագ և համագործակցային մոտեցմամբ:

 

Հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031