«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նարեկ Կարապետյանն այսօր ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողներին ասաց, որ իրենց համար այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու Վեհափառ հայրապետին չէին հրավիրել:
Հիշեցնենք՝ նիստի սկզբում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ՔՊ-ականներից հարցնում էին՝ ո՞ւր է Վեհափառ հայրապետը, ու պատասխան չստացան:
«Մեզ համար պարզ չդարձավ, հարցը կբարձրաձայնվի հետագայում էլ»,- ասաց նա:
Ընդմիջմանը լրագրողները հարցեր ուղղեցին նաև ՔՊ-ական պատգամավորներից մեկին՝ ընդդիմության հետ նոր խորհրդարանում աշխատելու վերաբերյալ: Վերջինս պատասխանեց. «Առաջարկում ենք ընդդիմությանը կառուցողական լինել»:
Կարդացեք նաև
Այլ հարցերի նա չպատասխանեց, ասաց՝ «Լավ, ժողովուրդ ջան», ու հեռացավ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































