«Դուք նիստը նախագահողն եք, նշեցիք, որ 6-րդ, 7-րդ, 8-րդ գումարման ԱԺ-ների նստաշրջանների առաջին նիստերը վարել եք, որտեղ Վեհափառ Հայրապետը ներկա էր։ Ինչո՞ւ համար նշված իրավունքը չի իրացվել հիմա։ Դուք՝ որպես նիստը նախագահող տարիքով ավագ, պարզաբանեք»,- ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը հարցրեց նիստը վարող Կնյազ Հասանովին։
Նա էլ պատասխանեց․ «Որպես տարիքով ավագ պատգամավոր՝ իմ իրավունքների մեջ դա չի մտնում, որ ես այսօր Ձեզ ասեմ։ Կաթողիկոսն՝ ինքը կարող էր ներկայանալ, ոչ մեկ դրա դեմն առնել չէր կարող։ Երևի մի քանի ժամ հետո մենք ԱԺ նախագահ կընտրենք, բոլոր հարցերով կդիմեք ԱԺ նախագահին»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































Այդ հարցը Մայր Աթոռին ուղղելու փոխարեն, քուրդ պատգամավորին ես ուղղում, որ ի՞նչ լինի: