Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատասխանե՞լ եք Ռուբեն Վարդանյանի տիկնոջ նամակին, որով նա ձեզ է դիմել ապահովելու Բաքու այցը․ Սյուզաննա Ավետիսյանը՝ իշխանություններին

Օգոստոս 02,2026 13:59 Share

«Գերիների և անհայտ կորածների հարցը վերկուսակցական և վերքաղաքական հարց է։ Սա բոլորիս համար պետք է դառնա համազգային հարց։ Այն պետք է ոչ միայն ներքին քաղաքական օրակարգի, այլ միջազգային քաղաքական օրակարգի կենտրոնական թեմա դառնա»,-9-րդ գումարման ԱԺ նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ վստահեցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը։

Խոսելով Բաքվի բանտերում գտնվող հայերի գերիների մասին՝ պատգամավորը նշեց․ «Այս բոլոր մարդիկ հայտնվել են Ադրբեջանի բանտերում՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտման պայմաններում։ Նրանց մասին տեղեկությունները խիստ սահմանափակ են, նրանց ընտանիքներն ամիսներով որևէ տեղեկություն չունեն իրենց ընտանիքի անդամներից։ Նրանք խոշտանգվում են, դատվում թշնամու կողմից, որովհետև հայ են, ունեն լուրջ առողջական խնդիրներ։ Հարցնում եմ այս իշխանություններին՝ ի՞նչ եք արել, ցույց տվեք մեզ մետ հստակ հրապարակային ռազմավարություն այս մարդկանց ազատ արձակման համար։ Ի՞նչ եք արել, որ իմանաք, թե ինչու է Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել, պատասխանե՞լ եք Ռուբեն Վարդանյանի տիկնոջ նամակին, որով նա ձեզ է դիմել՝ ապահովելու Բաքու այցը, որ ընտանիքներն ունենան իրենց հարազատներին այցի հնարավորություն։ Ցույց տվեք մեկ միջազգային կառույց, որտեղ դուք հետևողականորեն, համառորեն բարձրաձայնել եք այս հարցը։ Չեմ տեսնում այսպիսի ռազմավարություն, այլ դիպվածային ցրված հայտարարություններ»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել