«Դեռ չընտրված` Ձեր դիրքը չարաշահում եք։ Ելույթ եք ունենում, խախտում ժամկետները»,-ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին այսպես դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Պարոն Մանուկյան, ես էլ կխնդրեմ ձեռքն իմ ուղղությամբ չպարզել, սիրուն չէ»։ Մանուկյանն արձագանքեց՝ իմ ձեռքն է՝ մատ չեմ թափ տալիս ու հարցրեց․ «Կուզեի արձագանքեիք ու հստակեցնեիք՝ Ձեր տրամաբանությամբ՝ Տիգրանաշենը ՀՀ տարա՞ծք է թե՝ ոչ։ Երբ կոչ եք անում՝ եկեք համերաշխ լինենք, Դուք Ձեր պնդումներում ինչքանո՞վ եք անկեղծ։ Կոչ եք անում զուսպ լինել, Ձեր գործընկերները տեղից ձայն են հանում, ծիծաղում։ Ձեր կոչերը մինչև ընդդիմությանն անելը ձեր գործընկերների հետ խոսե՞լ եք, թե՝ ոչ»։
Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Ես կոչ չեմ անում լինել համերաշխ, այլ կոչ եմ անում լինել բարեկիրթ։ Ես ոչ Ձեզ, ոչ էլ Ձեր խմբակցության հետ համերաշխ չեմ։ ՀՀ ինքնիշխան տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Անկլավների հարցերը լուծվելու են սահմանազատման հանձնաժողովի շրջանակներում»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































