ԱԺ-ում թեժ վիճաբանություն բռնկվեց այն ժամանակ, երբ Տարոն Չախոյանը, դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, ասաց․ «Նստած տեղից գոչում եք՝ ո՞ւր է Վեհափառը։
«Նստեք տեղներդ, ինչի՞ եք խառնվել իրար»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորին դիմելով՝ ասաց ԱԺ նիստը վարող պատգամավոր Կնյազ Հասանովը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, հարցրեց․ «Գալիս եք եկեղեցիներ փրկելու, գնացեք, տեսեք՝ քանի՞ եկեղեցի է հիմնանորոգվել ու բարեկարգվել»։
Կարդացեք նաև
ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանի առաջին նիստի ավարտին թեժ վիճաբանություն բռնկվեց այն ժամանակ, երբ Տարոն Չախոյանը, դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, ասաց․ «Նստած տեղից գոչում եք՝ ո՞ւր է Վեհափառը։ Ո՞ր Վեհափառի մասին է խոսքը»։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից արձագանքեց․ «Չգիտե՞ս՝ ով է մեր Վեհափառը»։ Տարոն Չախոյանն էլ պատասխանեց․ «Պարոն Կարապետյան, Ձեզ համար Դուք է»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































