Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջացրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։
ԱԺ նիստում թեկնածուին ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ջուլհակյանն իր ելույթում ասաց, որ առաջիկայում հանձնաժողովի առանցքային անելիքներից մեկը պետք է լինի նոր Սահմանադրության վերաբերյալ քննարկումների կազմակերպումը։
«Մենք կառուցում ենք իրավական պետություն, որտեղ ոչ ոք օրենքից վեր չէ եւ չպետք է լինի։ Նոր Սահմանադրությունը պետք է ամրագրի հենց այս տեսլականը, այն պետք է ամրապնդի մարդու արժանապատվությունը՝ որպես սահմանադրական կարգի առանցքային արժեք։ Այն պետք է առավել հստակ սահմանի պետական իշխանության սահմանները, այն պետք է երաշխավորի արդյունավետ հակակշռումների եւ զսպումների համակարգ, այն պետք է ապահովի պետական կառավարաման կայունությունն ու արդյունավետությունը, միաժամանակ պահպանելով ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմները»,- հայտարարեց Արուսյակ Ջուլհակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































