Լրահոս
Օրվա լրահոսը

Սա հանրային շահ հետապնդող հարց է, քանի որ «ՀայՓոստ»-ի ղեկավարը պետական ՓԲԸ-ից ստանում է ամսական մոտ 10 հազար դոլար աշխատավարձ, և հանրությունը պետք է դրա հիմնավորումը ստանա. «Ժողովուրդ»

Օգոստոս 12,2026 10:12 Share

Հայկ Կոնջորյանը ԱԺ ամբիոնից օգոստոսի 3-ին հայտարարեց, որ իր կնոջ՝ «ՀայՓոստ»-ի տնօրենի աշխատավարձը ընկերության պատմության մեջ ամենացածրն է։

«Ժողովուրդ»-ը փորձեց ստուգել այդ հայտարարությունը՝ ուղիղ հարցում ուղարկելով «ՀայՓոստ»-ին։ Պատասխանը ուշագրավ է․ ընկերությունը մեզ տվեց 20 տարվա բոլոր տնօրենների անուններն ու պաշտոնավարման ժամկետները, բայց աշխատավարձերի մասին որևէ տեղեկություն չի տրամադրել ընկերությունը։

Ըստ «ՀայՓոստ»-ի պատասխանի՝ աշխատավարձը անձնական տվյալ է, հետևաբար, առանց աշխատողի համաձայնության, այն չի կարելի տրամադրել։

Բայց այստեղ է սկսվում գլխավոր հարցը։ Եթե Հայկ Կոնջորյանի հրապարակային հայտարարությունը վերաբերում է «ՀայՓոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձին, ապա այդ հայտարարությունը ինչպե՞ս պետք է ստուգի հանրությունը։

Սակայն այստեղ կա մի կարևոր տարբերություն․ մենք չենք պահանջել որևէ աշխատակցի առողջական, ընտանեկան կամ այլ ինտիմ տվյալներ։ Հարցը վերաբերում է աշխատանքի դիմաց վճարվող՝ ընդ որում արդեն պետական բյուջեից, գումարին և դրա համեմատությանը «ՀայՓոստ»-ի նախկին ղեկավարների վարձատրության հետ։

Սա կոնկրետ հանրային շահ հետապնդող հարց է, քանի որ Շուշան Ալեքսանյանը՝ «ՀայՓոստ»-ի ղեկավարը, պետական ՓԲԸ-ից ստանում է ամսական 3.4 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ, և հանրությունը պետք է դրա հիմնավորումը ստանա։

Ինչ է ստացվում. «ՀայՓոստ»-ի ղեկավարը՝ Շուշան Ալեքսանյանը, նախկին տնօրենների աշխատավարձի և իր աշխատավարձի մասին տեղեկությունը, որը անձնական տվյալ է համարում, փոխանցում է բացառապես իր ամուսնուն՝ իշխանական ձայներով ԱԺ փոխխոսնակ ընտրված Հայկ Կոնջորյանին։

Այսինքն՝ անձնական գաղտնիքը, որը առնչվում է անգամ նախկին տնօրեններին, գաղտնիք «ՀայՓոստ»-ի ղեկավարի ամուսնու համար։

Սա այն դեպքն է, երբ պետական, հանրային շահը միախառնվել է անձնական, ընտանեկան շահի հետ, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում գտնվող հարց է»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31