Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախ տեղափոխվեք 2-րդ դասարան, հետո մտածեք մեր ժողովրդի՝ ավելի լավ կրթության մասին»․ Աննա Գրիգորյանը՝ Արայիկ Հարությունյանին

Օգոստոս 17,2026 19:00 Share

«Դուք հենց նոր ԱԺ ամբիոնից մեր ժողովրդի մի մասին կամ մեծ մասին տգետ կամ անգրագետ որակեցիք։ Պարոն Հարությունյանն իր խոսքի մի կտորում փաստացի որակում է տալիս մեր ժողովրդի մի մասին, մեր ժողովրդին՝ նրանց անգրագետ ասելով։ Սա ասում է մի մարդ, որը կառավարության նիստին նստած, իր անմիջական ղեկավարն ասում է հետևյալը, որ մենք 7, թե 8 տարի նույն դասարանում ենք մնացել։

Կլինի՞ դուք նախ տեղափոխվեք երկրորդ դասարան, հետո մտածեք մեր ժողովրդի՝ ավելի լավ կրթություն ստանալու մասին»,- իր ելույթում անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանի հայտարարություններին՝ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Արայիկ Հարությունյանն իր ելույթում անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների դիտարկումներին, մասնավորապես նշել էր․ «Ինչի՞ են իրենք կրթությանը խփում, իրենք քայքայել են կրթությունը 30 տարի շարունակ։ Եվ դուք եկել, կրթությունից եք խոսում։ Ինչի՞ են 2018, 2019-ին բարեփոխումների ժամանակ ՀՅԴ-ականները պարում ԿԳ նախարարության պատուհանի տակ, որ խափանեին բարեփոխումները, որովհետև իրենց պետք է անգրագետ մասսա, որին կարող են կաշառքով գնել։ Ցավոք, մեր բնակչության մի մասը շարունակում է այդ գրագիտության խնդիրն ունենալ և կաշառվել»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31