SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Երվանդ Սերոբյանը իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Մ. Ս.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդ Ե. Սերոբյանը աշխատում է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, իսկ նրա տղան՝ Ժորժիկ Սերոբյանը աշխատում է Գյումրու բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքում որպես բժիշկ, ով նախկինում զբաղեցրել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի պաշտոնը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































