Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել են ենթակառուցվածքների բարելավման, տարածքի բարեկարգման և անվտանգության բարձրացման մի շարք աշխատանքներ

Օգոստոս 19,2026 21:03 Share

Վերջին մեկ տարվա ընթացքում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել են ենթակառուցվածքների բարելավման, տարածքի բարեկարգման և անվտանգության բարձրացման մի շարք աշխատանքներ։

Այս ընթացքում՝

▫️ շուրջ 20 բեռնատար աղբ և թափոն է հեռացվել թանգարանի ու հարակից տարածքներից,

▫️ կապիտալ նորոգվել է թանգարանի շուրջ 750 քմ տանիքը,

▫️ վերանորոգվել է 150 քմ ներքին բակը,

▫️ մաքրվել և մասնակի վերանորոգվել է կոյուղատար համակարգը, վերականգնվել է ոռոգման համակարգի մի մասը,

▫️ երկրորդ հարկում իրականացվել է կապիտալ նորոգում, կառուցվել են օդափոխության և հակահրդեհային ազդարարման համակարգեր,

▫️ նորոգվել է կրթական ծրագրերի և ամառային դպրոցների համար նախատեսված արհեստական պեղավայրը,

▫️ ամբողջությամբ նորոգվել են թանգարանին պատկանող երկու տրանսպորտային միջոցները։

🌳 Բարեկարգման աշխատանքները ներառել են նաև կանաչ տարածքները․ տնկվել է 100 իտալական կիպարիս։

Տարիներ շարունակ չգործած ոռոգման համակարգի հետևանքով չորացած և կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվելու են նոր ծառատեսակներով:

Իրականացված աշխատանքների նպատակն է բարելավել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի պահպանության պայմանները, բարեկարգել տարածքն ու այցելուների համար ստեղծել առավել հարմարավետ և անվտանգ միջավայր։

 

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել