Լրահոս
Օրվա լրահոսը

Իգդիրում պատրաստվում են Հայաստանի հետ սահմանի բացմանը

Օգոստոս 20,2026 16:54 Share

Ermenihaber. Թուրքական «Yeşil Iğdır» լրատվական կայքում հրապարակվել է Ալլահվերդի Շըքթաշի հեղինակած հոդվածը։ Հեղինակը նշել է, որ պատգամավոր, բարերար և գործարար, «Alagöz» հոլդինգի ղեկավար Ջանթյուրք Ալագյոզը Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին զուգահեռ Իգդիրում կկառուցի հյուրանոց և առևտրի կենտրոն։

Նշվել է, որ որոշումը կայացվել է Նախիջևանից, Իրանից և Հայաստանից Իգդիր մեկնող զբոսաշրջիկների համար հարմարավետ առևտրի պայմաններ ստեղծելու, ինչպես նաև քաղաքում առևտրի կենտրոնի բացակայության պատճառով բնակիչների՝ գնումներ կատարելու նպատակով այլ նահանգներ մեկնելու անհրաժեշտությունը նվազեցնելու համար։

Նախատեսված տարածքում արդեն մեկնարկել են քանդման աշխատանքները։ Շինարարությունը, ըստ տեղեկությունների, կմեկնարկի նախագծային և թույլտվության գործընթացների ավարտից հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել