Լրահոս
Վիգենը
Օրվա լրահոսը

Թուրքիայում ՀՀ-ի հետ սահմանային անցակետի ուղղությունը ցույց տվող նոր ցուցանակներ են տեղադրվել

Օգոստոս 17,2026 16:58 Share

Ermenihaber. Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Ալիջան սահմանային անցակետի բացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Ըստ կայքի՝ Իգդիրում իրականացվել են ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներ՝ մասնվորապես տեղադրվել են դեպի Ալիջան սահմանային անցակետ տանող ճանապարհային ցուցանակներ։

Օդանավակայանի խաչմերում տեղադրված ցուցանակը ցույց է տալիս Կարս, Թուզլուջա, օդանավակայան և Իգդիրի ուղղությունները, իսկ Իգդիր ուղղությամբ՝ Ալիջան, Իգդիր նահանգի ժանդարմերիայի հրամանատարություն, Քարաքոյունլու, Դիլուջու և Ալիջանի սահմանային անցակետերի ուղղությունները:

Նշվում է, որ դա համարվում է կարևոր ցուցիչ տարածաշրջանում շարժունակության համար ու տեղանունների ցուցանակների տեղադրման նպատակն է դեպի անցակետ տանող ճանապարհն ավելի տեսանելի դարձնել վարորդների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31