Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմի հեռարձակումը Ուկրաինայում կարգելվի

Օգոստոս 21,2026 11:42 Share

Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Маша и медведь» (Մաշան և արջը) մուլտսերիալի ստեղծողների նկատմամբ, որոնք արգելում են մուլտֆիլմի հեռարձակումը Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Զելենսկին ստորագրել է չորս հրամանագիր, որոնցով ուժի մեջ է դրել որոշում՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների, պատժամիջոցների տակ գտնվող «Ռուսալ» խմբի մեջ մտնող ընկերությունների, ռուս պաշտոնյաների, ինչպես նաև «Մաշան և արջը» մուլտսերիալի հեղինակների և դիստրիբյուտորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ», – ասվում է Զելենսկու գրասենյակի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Պատժամիջոցների տակ է հայտնվել «Անիմակորդ» ստուդիան, որը, ըստ հաղորդագրության, մուլտսերիալի հեղինակն է, ինչպես նաև դրա հիմնադիրը, գլխավոր տնօրենը, սցենարի հեղինակը, ռեժիսորը, պրոդյուսերը և սերիալի համահեղինակը։

Նշվում է նաև, որ որոշումներից մեկով պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի 28 քաղաքացիների, ռուսական 36 և չինական մեկ ընկերության նկատմամբ։ Մեկ այլ որոշմամբ Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել «Ռուսալ» խմբի հինգ ձեռնարկությունների և այդ ընկերությունների հետ կապված Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ։

Եվս մեկ որոշմամբ պատժամիջոցներ են կիրառվել 45 ֆիզիկական և ութ իրավաբանական անձանց նկատմամբ։ Նրանց թվում են ռուս պաշտոնյաներ։

Կիևի կողմից սահմանվող պատժամիջոցները, որպես կանոն, ներառում են Ուկրաինայի տարածքում ակտիվների արգելափակում, լիցենզիաների, պաշտոնական այցերի չեղարկում, մտավոր սեփականության օբյեկտների փոխանցման արգելք, առևտրային համաձայնագրերի, մշակութային փոխանակումների և գիտական համագործակցության դադարեցում, ինչպես նաև ուկրաինական պետական բոլոր պարգևներից զրկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել