Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է Ծաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի գործունեությունը

Օգոստոս 21,2026 16:02 Share

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Առողջարան «Ռիպա»» ՍՊ ընկերությանը պատկանող «Ռիպա» հյուրանոցի խոհանոցում (Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Կեչառեցու փողոց, 2-րդ հողատարածք):

Հայտնաբերված խախտումների հիմքով՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Մասնավորապես՝
– խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, սահմանվել է ժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել