Պրիշտինայում (Կոսովո) մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանիների և Մ 15 առաջնությունում Հայաստանն այսօր երկամարտի առաջին մեդալն է նվաճել։
Մ 15 տարիքային խմբում 60 կգ քաշային Սամվել Ադիբեկյանը երկամարտի 218 կգ-ով արժանացել է արծաթե մեդալի։
Մեր ծանրորդը նաև պոկում վարժությունում 100 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հրումում 118 կգ-ով ճանաչվել է երկրորդը։
Կարդացեք նաև
Այսօր Մ 15 տարեկանների պայքարում փոքր ոսկի է նվաճել նաև 55 կգ քաշային Գրիգոր Աղավելյանը, որը հավասարը չի ունեցել հրում վարժությունում՝ բարձրացնելով 110 կգ ծանրաձողը, իսկ երկամարտում 198 կգ-ով հանգրվանել է 4-րդ հորիզոնականում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































