«2021-2026 թվականների ձեր ծրագրում ՀԱՊԿ-ը հստակ նշվում է որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարեւոր օղակ, մինչդեռ այս ծրագրում ՀԱՊԿ-ը ներկայացված չէ նույնիսկ որպես առանձին քաղաքական ուղղություն։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ առաջիկա 5 տարիներին պատրաստվում եք Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից։ Եթե այո, ո՞ր ռազմաքաղաքական դաշինքով եք պատրաստվում փոխարինել ՀԱՊԿ-ը»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք բոլոր հարցերը տվել ենք եւ ոչ մի հարցի պատասխան չենք ստացել։ Եվ մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Ես կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, եւ կազմակերպության կանոնադրությունը նախատեսում է նման բան՝ կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից։ Շատ գոհ կլինեմ, թե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով նրան, թե ի՞նչ ռազմաքաղաքական դաշինքով են փոխարինելու ՀԱՊԿ-ը՝ Փաշինյանն ասաց․ «Մեզ պետք է առանց արտաքին օգնության մեր տարածաշրջանում ապրելու կարողություն»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































