Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը պետք է գրեր և փոխեր հայ ժողովուրդը, ոչ թե Ալիևը կամ փոխվեր իր ուղիղ պահանջով, հրահանգով, հորդորով կամ նույնիսկ խնդրանքով. Սյուզաննա Ավետիսյան

Նոյեմբեր 24,2026 13:20 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյան. «Հայաստանի Սահմանադրությունը պետք է գրեր և փոխեր հայ ժողովուրդը, ոչ թե Ալիևը կամ փոխվեր իր ուղիղ պահանջով, հրահանգով, հորդորով կամ նույնիսկ խնդրանքով: Երբվանի՞ց մենք մեր ապագայի հանդեպ այնքան անտարբեր դարձանք, որ այս հարցը սկսեց քննարկվել: Մենք նույնիսկ դրան չպետք է հասնեինք:

Հայաստանի Սահմանադրությունը պատկանում է Հայաստանի ժողովրդին։ Այն չի կարող դառնալ հարևան պետության ղեկավարի պահանջների կատարման փաստաթուղթ։

Եթե Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն կա, այն պետք է բխի Հայաստանի պետական և ազգային շահերից, հասունանա երկրի ներսում՝ բաց հանրային քննարկումների և քաղաքական ուժերի իրական երկխոսության արդյունքում, ինչպես լինում ու եղել է բոլոր նորմալ երկրներում։ Իսկ վերջնական որոշումը պետք է կայացնի իհարկե ժողովուրդը՝ սահմանադրական ընթացակարգով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30