«Շատ խոսվեց սահմանային անվտանգության, սահմանազատման մասին։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը երեկ հողերն էր պահանջում, ասում էր՝ ինչպե՞ս եք հետ բերելու հողերը՝ խոսելով 2021-2022 թվականներին ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի օկուպացված տարածքների մասին։ Մենք շատ պարզ եւ հասկանալի, իրականանալի, իրագործելի բանաձեւ ենք առաջարկում, որ այդ հարցը պետք է հասցեագրվի խաղաղ ճանապարհով՝ սահմանազատման միջոցով՝ հիմք ընդունելով այն կանոնակարգը, որը խորհրդարանը վավերացրել է»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Խոսում են անկլավներից, բայց մեկը չի ասում՝ բա Արծվաշենը երբ եք հետ բերելու։ Եվ հետաքրքիր է, որ ընդդիմությունը չի խոսում Տավուշի մարզի անկլավներից։ Ես ունեմ մի վարկած, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի խոսում դրանից։ Ես ուսումնասիրել եմ եւ պարզվում է, որ Վարչատարածքային բաժանման մասին օրենքից 2006 թվականին դուրս է մնացել Սոֆուլու բնակավայրի անվանումը եւ 2016 թվականին դուրս է մնացել Ասկիպարա բնակավայրի անվանումը։ Արդյոք սա ալիեւյան պահա՞նջ էր Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին»,- ասաց Խանդանյանը։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































