Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան ողջունում է այդ ընտրությունը և պատրաստ է աջակցել այնտեղ, որտեղ կարող է. Զելենսկին՝ Վահագն Խաչատուրյանին և Նիկոլ Փաշինյանին

Օգոստոս 25,2026 17:14 Share

«Հայաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի երկխոսությունը նոր թափ է ստացել։ Հուսով ենք՝ դրան կհետևի ավելի սերտ համագործակցություն նաև այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում», – X-ում իր գրառման մեջ նշել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ հղած ջերմ շնորհավորանքների համար։

Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ նոր թափ է ստացել։ Հուսով ենք՝ դրան կհետևի ավելի սերտ համագործակցություն նաև այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում։

Հայ ժողովուրդը հաստատուն ուղի է որդեգրել դեպի Եվրոպայի հետ առավել սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այդ ընտրությունն ու պատրաստ է աջակցել այնտեղ, որտեղ կարող է», – նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել