Լրահոս
Օրվա լրահոսը

«Չհասկացա, Տարոն Չախոյանը Նիկոլ Փաշինյանի ձեռքերի հետ խնդիր ունի՞, որ ասում է՝ ձեռքերն եմ կտրելու». Մանուկյան

Օգոստոս 26,2026 18:16 Share

«Ինձ մոտ տպավորություն է, որ Տարոն Չախոյանի վերջին մի քանի տարիների երազանքը եղել է նմանվել, դառնալ Վահագն Ալեքսանյան։ Ավաղ, չի ձգում ՔՊ-ականը»,- ԱԺ նիստում Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ անդադառնալով ՔՊ-ական Տարոն Չախոյանի ելույթին։ 

«Առավոտյան 10 հոգի դիմակավորված ԱԱԾ-ականներ գնացել էին Լեւոն Քոչարյանի տան դիմաց։ Այդ ԱԱԾ-ականները չէին կարողանո՞ւմ երկու հոգի դուռը թակել առանց դիմակի, ասել՝ բարեւ ձեզ, եկել ենք, մեկ ժամից կմոտիկանանք։ Ժամը 7-ին մարդկանց երեխեքին հանելը նորմա՞լ էր ձեր համար։ Ակնհայտ է, որ դասական հետապնդումների շարք է գնում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Մեսրոպ Մանուկյանը հավելեց․ «Չհասկացա, Տարոն Չախոյանը Նիկոլ Փաշինյանի ձեռքերի հետ խնդիր ունի՞, որ ասում է՝ ձեռքերն եմ կտրելու։ Նիկոլ Փաշինյանն է շատ ուղիղ կանգնել ու ասել, որ՝ ԱԱԾ-ին ուղարկելու եմ գա ձեր հետեւից։  Նիկոլ Փաշինյանի հետ հարց ունե՞ք, ես ոչ մի ՔՊ-ականի թույլ չեմ տա Նիկոլ Փաշինյանի ձեռքերի հետ հարց ունենալ»։ Նա նշեց, որ ցուցումը եղել է ԱԺ ամբիոնից ու շատ ուղիղ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31