«Այս իշխանությունները պլանավորված պետության ամբողջ ռեսուրսը, իրավական ամբողջ համակարգն օգտագործում է նրա համար, որպեսզի չեզոքացնի դիմադրության բոլոր այն օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկում տանելու գործընթացներին»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Այսօրվա իշխանության ղեկավարը նախապատրաստվել է եւ հետեւողականորեն իրականացնում է հակառակորդի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահանջները: Տարիներ ի վեր մենք խոսել ենք այդ մասին, որ պարտված իշխանությունները գտնվում են շարունակական ճնշումների եւ պարտադրանքի ներքո: Եվ եթե այսօրվա իշխանությունները փոքր-ինչ մեր հայրենիքը սիրեին, վաղուց հրաժարական տված կլինեին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Ի թիվս այլնի, նա անդրադարձավ նաեւ բանակում տեղի ունեցող դժբախտ դեպքերին ու այդ ամենի պատասխանատուներին: Սեյրան Օհանյանն ասաց, որ պատասխանատվությունը սկսվում է Պաշտպանության նախարարից ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետից, ընդ որում ԳՇ պետն ամենակարեւոր պաշտոնյաներից մեկն է, սակայն անընդհատ նրան տեսնում ենք որեւէ շինության մոտ նախարարին դիմավորելիս եւ սերժանտի պես զեկուցելիս:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































