«Ինչո՞ւ է հիմա Աննա Հակոբյանը խոսում ընտանեկան բռնության մասին, այդ հարցը ճիշտ է Աննային տալ։ Բայց Աննան շատ խիզախ բան է անում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ սկսած արշավին:
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ բնակչության մեծ մասը կանայք են. «Մեր երկրի զարգացման հիմնական ուժը կանայք են։ Պետք է կարողանանք կանանց պաշտպանել, այդ թվում՝ ընտանեկան բռնությունից, մեր ընտանիքները պաշտպանենք, որովհետև դա հետևանքներ է բերում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց, թե՛ երեխաների համար։
Մենք պետք է առերեսվենք այս խնդրի հետ։ Կոչ եմ անում՝ այն անհայտ բաները, որոնք գիտեք և ընդունված չէ խոսել, խոսեք, ինչո՞ւ եք լռության մատնում»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































