Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱԶԲ-ն կաջակցի ԶՊՄԿ-ի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին

Հուլիս 02,2026 19:41 Share

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ֆինանսավորում կտրամադրի` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրի իրականացման համար։ Համապատասխան վարկային պայմանագիրը ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի և Բիզնես ֆորումի շրջանակում ստորագրել են ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն, նախագծային բլոկի ղեկավար Սերգեյ Իգնատովը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը։

Կնքված պայմանագրի շրջանակում ԵԱԶԲ-ն ԶՊՄԿ-ի համար տրամադրում է 120 մլն ԱՄՆ դոլարի չափով չվերականգնվող վարկային գիծ։ Ներգրավված միջոցները կուղղվեն ընկերության ներդրումային ծրագրի իրականացմանը, որը նախատեսում է հանքաքարի վերամշակման ծավալների ավելացում՝ որպես ձեռնարկության զարգացման երկարաժամկետ ծրագրի մաս։

«Ֆինանսավորումը կուղղվի արտադրական ցիկլի արդյունավետության բարձրացման ծրագրի իրականացմանը։ Սա արտացոլում է ԵԱԶԲ-ի գործունեության կարևոր ուղղություններից մեկը՝ մասնակցությունը տարածաշրջանում արդյունաբերության արդիականացման երկարաժամկետ ֆինանսավորմանը՝ հենվելով առկա արդյունաբերական ներուժի վրա», – նշել է ԵԱԶԲ-ի ավագ կառավարող տնօրեն, նախագծային բլոկի ղեկավար Սերգեյ Իգնատովը։

«Ներգրավված ֆինանսավորումը մեզ հնարավորություն կտա հետևողականորեն իրականացնել ներդրումային ծրագիրը, որի նպատակն է ավելացնել հանքաքարի վերամշակման ծավալները։ Սա կարևոր քայլ արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման և արտադրության երկարաժամկետ կայուն զարգացման ապահովման ճանապարհին», – նշել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ  ֆինանսական տնօրեն` Նիկոլայ Վեդենինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031