Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերություններն այսօր իսկապես շատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան երբևէ։
Էրդողանն ընդգծել է, որ ռուս զբոսաշրջիկների նշանակությունը Թուրքիայում շատ մեծ է ու Անթալիայի ամենակարևոր զբոսաշրջային ցանցը կազմված է ռուս զբոսաշրջիկներից։
Խոսելով Աքքույուի ատոմակայանի մասին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ այն մեծ նշանակություն ունի Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում։
«Մենք այժմ Աքքույուի ատոմակայանի նախագծի վերջին փուլում ենք։ Մենք հիմա սպասում ենք ատոմակայանի նախագծի ավարտին և բացմանը։ Դրա բացմամբ մենք քայլեր կձեռնարկենք միասին մի քանի նոր էլեկտրակայաններ բացելու համար։ Ունենք ամուր գործընկերություն գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում»,- նշել է Էրդողանը։
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը։















































