Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի անկախության հռչակման օրը տարիներ շարունակ ազգովի նշել ենք, հպարտացել ու բաժակ բարձրացրել։ Դա արել են նույնիսկ նրանք, ովքեր այսօր այն անամոթաբար Ադրբեջան են հռչակում․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 02,2026 13:08 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի նախկին պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի անկախության հռչակման օրը տարիներ շարունակ եղել է այն երկու հիմնական տոներից մեկը, որը ազգովի նշել ենք, հպարտացել ու բաժակ բարձրացրել։

Դա արել են նույնիսկ նրանք, ովքեր այսօր անամոթաբար Արցախն Ադրբեջան են հռչակում կամ անտարբերությամբ անցնում մեր ժողովրդի արցախյան հատվածի հետ տեղի ունեցած Ցեղասպանության կողքով։

Քանի դեռ կա պայքար հայկական Արցախ վերադարձի համար, քանի դեռ կան մարդիկ, ովքեր խորապես գիտակցում են Արցախի հայկականության և դրա նշանակության մասին, քանի դեռ կան մարդիկ, ովքեր իրենց ներսում չեն հանձնվել, Արցախի համար պայքարը շարունակելու է մնալ ակտուալ։

Փառք ու պատիվ մեր նվիրյալներին։

Հավերժ փառք Հայրենիքի անկախության և պաշտպանության ճանապարհին նահատակված մեր հերոսներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930