Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 258 միլիարդ դրամով ավելի հարկային եկամուտ»․ Էդուարդ Հակոբյան

Սեպտեմբեր 03,2026 12:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Օգոստոս ամսվա ամփոփմամբ հարկային եկամուտները բավականին բարձր տեմպերով աճում են․ այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Հունվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է հարկերի հավաքագրման շուրջ 15% աճ․ «Նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 258 միլիարդ դրամով ավելի հարկային եկամուտ, ինչը վկայում է նաև ստվերի շարունակական նվազման մասին»։

Նիկոլ Փաշինյանը գոհ էր, ընդգծեց, որ առաջանցիկ տեմպերով ապահովվում է պետական բյուջեի եկամտային հատվածը: Նույնիսկ շնորհակալություն հայտնեց Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, ՀԴՄ թողարկող և պահանջող քաղաքացիներին։ Ընդգծեց՝ քաղաքացիական ընկալման փոփոխությունը. «Երբ մարդիկ տեսնում են նորակառույց դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, լուսավորություն, կենսաթոշակների և առողջության ապահովագրության բարելավում, հասկանում են, որ վճարած հարկերն ուղղվում են իրենց իսկ բարեկեցությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930