Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանին հետապնդում են, որովհետև լեգիտիմության ճոճը Փաշինյանին ու ՔՊ-ին տալիս է»․ Մեսրոպ Մանուկյան

Սեպտեմբեր 03,2026 16:43 Share

«Հետապնդվում են բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները։ Այստեղ կոռուպցիայի, թալանի կռիվ չէ, այդ մարդիկ կալանավորված չեն ոչ կոռուպցիայի, ոչ թալանի համար»,- Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Այս պահին դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։

Մեսրոպ Մանուկյանը վստահեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ ոչ հոկտեմբերի 27-ի, ոչ մարտի 1-ի, ոչ էլ կոռուպցիայի համար, այլ իր պարտականությունները կատարելու համար․ «Գագիկ Ծառուկյանի մասին բոլորն անխտիր գիտեին։ Նիկոլ Փաշինյանի համար ինքը եղել է խոշոր գործարար, այսօր ոխերիմ թշնամի է համարում։ Գագիկ Ծառուկյանին հետապնդում են, որովհետև լեգիտիմության ճոճը Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին տալիս է, իրենց ստվերի պես հետապնդում է, որ գողացել են ԲՀԿ ձայները, ընտրությունները կեղծել են»։

 

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել