Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեկորդային թվեր են՝ Երեւանում օրական 600 հազար ուղեւորափոխադրում կա, 80 մլն դրամ է հավաքագրվում»․ Տիգրան Ավինյան

Սեպտեմբեր 08,2026 12:06 Share

«Այն, ինչ արվել է Երեւանում վերջին 3-4 տարիների ընթացքում հանրային տրանսպորտի տեսանկյունից, ունի պատմական նշանակություն։ Ընդդիմությունն այն ժամանակվանից ուղղակիորեն ապակառուցողական տորպեդահարում էր մեր կողմից արված բոլոր առաջարկությունները։ Արդյոք տվյալահե՞ն էին այդ առաջարկությունները, թե՞ ոչ։ Այո, միանշանակ տվյալահեն էին, եւ մենք որոշակի փոփոխություններից ու գործողություններից հետո Երեւանում օրական հասել ենք 600 հազար վալիդացիաների»,- ավագանու նիստում «Երեւանտրանս» ՓԲԸ լուծարման նախագծի եւ Երեւանի երթեւեկության խնդիրների քննարկման ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այսինքն՝ Երեւան քաղաքում այսօր օրական տեղի է ունենում 600 հազար ուղեւորափոխադրում, հավաքագրվում է մոտավորապես 80 մլն դրամ։ Սրանք ռեկորդային թվեր են»,- հավելեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ հանրային տրանսպորտում ամեն օր անցկացվում են ստուգումներ։ Օրինակ՝ վերջին տվյալներով մեկ օրում գրանցվել է 2748 ստուգում, արձանագրվել է ընդամենը 6 տուգանք։ «Ստուգումների քանակը տուգանքների քանակի համեմատ ցույց է տալիս, որ ընդհանուր վճարումների խնդիրը մեծ հաշվով կարելի է համարել լուծված»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930