Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովը Նազելի Բաղդասարյանի նախագահությամբ սեպտեմբերի 8-ին գումարել է անդրանիկ նիստը:
Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը:
Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Մարիամ Պողոսյանի թեկնածությունը: Պատգամավոր Նատալյա Սինորյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Նա համոզմունք է հայտնել, որ Մարիամ Պողոսյանն արդյունավետ կիրականացնի իր լիազորությունները՝ կոչ անելով կողմ քվեարկել նրա թեկնածությանը:
Մարիամ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրել է հանձնաժողովում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:
Կարդացեք նաև
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, անդրադարձել իր օրենսդրական գործունեությանը, ոլորտում առկա խնդիրներին, առաջիկա ծրագրերին։
Քվեարկության արդյունքում Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
ԱԺ


















































