Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշկանդվածություն չունենք»․ ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանի «88» սուպերմարկետներում և այլ բիզնեսներում ստուգումների մասին

Սեպտեմբեր 09,2026 15:41 Share

«Որևէ կաշկանդվածություն չունենք որևէ բիզնեսում վերահսկողություն իրականացնելու։ Եթե խոսում ենք տվյալ անձի հետ փոխկապակցված բիզնեսների մասին, ապա միշտ եղել են նման ստուգումներ։ Իմ պաշտոնավարման ընթացքում եթե տեսել ենք, որ ռիսկ կա, պարբերաբար ստուգումներ եղել են։ Տարբեր բիզնեսներ հայտնվել են մեր ուշադրության կենտրոնում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով գործարար Նարեկ Նալբանդյանի բիզնեսներում ստուգումներին վերաբերող հարցերին։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ վերջին անգամ ե՞րբ եք ստուգումներ իրականացրել Նարեկ Նալբանդյանի բիզնեսներում, նա պատասխանեց․ «Այս տարվա առաջին կեսի ընթացքում»։ Հարցին՝ ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, արդյոք ստուգումները միայն «88» սուպերմարկետներո՞ւմ են տեղի ունեցել, թե՞ նաև մյուս բիզնեսներում, ՊԵԿ նախագահը պատասխանեց․ «Եղել են էական, խոշոր և միջին խախտումներ։ Ստուգումներ անցկացվել են ինչպես «88» սուպերմարկետում, այնպես էլ այլ բիզնեսներում»։

Հարցին՝ Փաշինյանի հրահանգո՞վ եք ստուգումներ անցկացնում, միայն ստուգում եք այն անձանց բիզնեսները, որոնց մասին նա հայտարարություննե՞ր է անում, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի, Արտակ Սարգսյանի բիզնեսներում ստուգումներ անո՞ւմ են, Էդուարդ Հակոբյանը պատասխանեց․ «Ոչ, մենք մեր գործողություններն անկախ որևէ վիճակից անում ենք առանց կաշկանդվելու։ Պարբերաբար դուք տանում եք քաղաքական տիրույթ՝ փորձելով մեր ստուգումները կապել անունների, կուսակցությունների հետ, բայց մենք այդ ձևով չենք աշխատում։ Բոլոր բիզնեսները մեր ստուգումներով անցնում են։ Որևէ մեկի հանդեպ ոչ բացասական, ոչ դրական առումով վերաբերմունք չկա»։

Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930