Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը միջազգային ընկերությունում ավագ խորհրդական է նշանակվել

Սեպտեմբեր 09,2026 16:40 Share

Civilnet.Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։ Այս մասին ասված է ընկերության LinkedIn-ի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Ըստ հրապարակման՝ նորանշանակ ավագ խորհրդականն արդեն իսկ ակտիվորեն ներգրավված է PMCG-ի աշխատանքներում, մասնավորապես՝ TRIPP ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման գործընթացում։

PMCG-ն միջազգային զարգացման խորհրդատվական ցանց է, որը նպատակ ունի ապահովել «անցումային և զարգացող երկրների առաջընթացը»։ Ընկերությունը գործում է ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում՝ համագործակցելով տեղական կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ։

Կազմակերպությունը, որը Հայաստանում ներկայացված է «PMCG Արմենիա» ՍՊԸ-ով, մասնագիտացած է սոցիալ-տնտեսական բարգավաճմանն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների իրականացման մեջ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930