Կրոնի և համոզմունքի ազատության հարցերով զբաղվող նորվեգական Forum 18 իրավապաշտպան կազմակերպությունը նոր հրապարակված զեկույցում քննադատել է Հայաստանի իշխանությունների քայլերը Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության փոփոխության ուղղությամբ՝ դրանք դիտարկելով եկեղեցու ինքնավարության և կրոնի ազատության համատեքստում։
Սեպտեմբերի 9-ին հրապարակված նյութում Forum 18-ը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ իր նախընտրական ծրագրում ներառել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացման և նոր կաթողիկոսի ընտրության հարցը։ Նույն նպատակը հետագայում ընդգրկվել է կառավարության 2026-2031 թթ. ծրագրում, որը Ազգային ժողովը հաստատել է օգոստոսի 25-ին։
Կառավարության ծրագրում եկեղեցու ղեկավարության փոփոխությունը ներկայացվում է որպես «հոգևոր անվտանգության» և եկեղեցու բարեփոխման խնդիր։ Փաստաթղթով նախատեսվում է գործող կաթողիկոսի հեռացումը, կաթողիկոսական տեղապահի ընտրությունը և եկեղեցու նոր կանոնադրության ընդունումը։
Forum 18-ը հիշեցնում է, որ Հայաստանի Սահմանադրությամբ կրոնական կազմակերպություններն ինքնավար են։ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը սահմանում է պետության և եկեղեցու տարանջատումը և պետությանն արգելում միջամտել կրոնական կազմակերպությունների ներքին գործերին, եթե դրանք գործում են օրենքի սահմաններում։ Հայ առաքելական եկեղեցու մասին առանձին օրենքով ևս ճանաչվում է եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։
Կարդացեք նաև
Սիրանուշ ԱԴԱՄՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































