Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից՝ այսօր Արցախ (Լեռնային Ղարաբաղ) է այցելել
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 150 հոգանոց պատվիրակություն՝ 58 երկրների եւ 9 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նրանց ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Ըստ տեղեկատվության՝ դիվանագետներին ներկայացնելու են Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտի և Քարվաճառի շրջաններում իրականացվող շինարարական ու ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների ներկայիս վիճակն ու դրանց պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները։


















































