«Ես պարզ հարց ունեմ․ ըստ գործող օրենքի՝ կասե՞ք, խնդրում եմ, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը Հայաստանի Հանրապետության տարածք է, թե՞ ոչ»,- ԱԺ նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանին (լուսանկարում) հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Նախագիծը հրապարակված է նաև Ազգային ժողովի կայքում, և համայնքների ցանկին, ինչպես գործող վարչատարածքային բաժանման մասին օրենքում, այնպես էլ առաջարկվող նախագծում կարող եք ծանոթանալ ինքներդ»,- պատասխանեց Առնակ Ավետիսյանը։
Քրիստինե Վարդանյանն ասաց՝ ծանոթացել է և հոդված 11.31-ով նկարագրված է ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի վարչական սահմանները, որտեղ հավելվածում նշվում է, որ Տիգրանաշեն գյուղը պատկանում է այդ համայնքին․ «Հիմա այստեղից ուղղակի հարց է բխում․ ի՞նչ հիմքով է սա․․․ սա այն իրավական հիմքն է, որը Տիգրանաշեն գյուղը Հայաստանի Հանրապետություն է։ Հիմա ի՞նչ իրավական հիմքով է այն կառավարությունը, որը դուք եք ներկայացնում, Տիգրանաշենը անվանում ադրբեջանական անունով»։
Ռուբեն Ռուբինյանն օգնության եկավ փոխնախարարին․ «Վարչապետ Փաշինյանը ձեր հարցին իրականում պատասխանել է կառավարության նիստից հետո իր հարցուպատասխանի ժամանակ։ Տիգրանաշենի մասին նա որևէ բան չի ասել ձեր ասած համատեքստում, իսկ այլ համատեքստում ասել է, որ կառավարությունը կարծում է, որ Հայաստանի տարածքում, և ասեմ ավելին՝ Պարույր Սևակ համայնքի տարածքում, կա կամ պետք է լինի Տիգրանաշեն անունով գյուղ/բնակավայր»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Խորհրդարանում, քննարկվում է վարչատարածքային եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը։ Սա ՏԻՄ առաջիկա ընտրություններում եւ համայնքների խոշորացման հերթական փուլին ընդառաջ է արվում։
«Չեմ ասում՝ ի՞նչ կարծիքի հիման վրա, ի՞նչ եք հաշվարկել, ի՞նչ եք մտածել․ ես հարցնում եմ իրավական հիմքը։ Խնդրում եմ հաջորդը ՔՊ-ից, ով կուզենա այս հարցին անդրադառնալ, մատնանշի իրավական որևէ հիմք։ Ես նաև այս հարցումը ուղարկել եմ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ, սպասում եմ պաշտոնական բացատրության»,- արդեն իր ելույթում ասաց Քրիստինե Վարդանյանը՝ շարունակելով․«Բայց այս քննարկումը մեզ օգնեց փաստորեն պարզել՝ ինչ է գործող իշխանության պլանը Տիգրանաշենի հետ կապված։ Եթե դուք ուշադիր եղաք Ռուբեն Ռուբինյանի խոսքին, որ հղում էր անում Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ մարդը ինչ են պլանավորում, ասում է՝ մենք ասել ենք, Նիկոլ Փաշինյանը ասել է՝ Արարատի մարզը անպայման կունենա Տիգրանաշեն անունով բնակավայր․․․Հիմա ես ճիշտ հասկացա՞, որ ձեր պլանը այն է, որ գործող, ըստ օրենքի Հայաստանի Հանրապետության բնակավայրը հանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ «ուր է այն ընդդիմությունը, որ ասում էր հանձնել ենք, ոչ մի բան չենք հանձնել, հենա այնտեղ Տիգրանաշեն անունով բնակավայր կա։ Ես ճիշտ հասկացա՞ ձեր պլանը․ գրանդիոզ պլան է, համարյա այնքան գրանդիոզ, ոնց որ Վիլեն Գաբրիելյանի պլանը, որ եթե Ռուսաստանը գազի գինը թանկացնի, մենք էլ ռազմաբազայի վարձավճարը կթանկացնենք ու կդիմագրավենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































