Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

«Ձեր մատնանշած հայտարարությունները օգտակար չեն խաղաղությանը՝ խաղաղության խնամքի հրամայականի համատեքստում»․ Ռուբինյանը չի պատասխանի Հիքմեթ Հաջիեւին

Սեպտեմբեր 14,2026 11:10 Share

«Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնականը՝ Հաջիևը, մի խումբ դիվանագետների հետ գտնվում էին էթնիկ զտման ենթարկված Արցախում, և մեր պատմամշակութային ժառանգությունը ներկայացվում էր որպես աղվանական։ Էթնիկ զտումից հետո սա փաստացի արդեն մշակութային ցեղասպանության դրսևորումներ են, և մենք էլ պառլամենտական երկիր ենք։ Որպես պառլամենտական երկրի պառլամենտի ղեկավար՝ ես ուզում եմ դուք ձեր դիրքորոշումը հայտնեք այս իրավիճակի նկատմամբ։ Որքանո՞վ են այս քայլերը ավելի մոտեցնում խաղաղության հաստատմանը, ձեր ընկալմամբ, խաղաղության հաստատմանը, և պատրաստվո՞ւմ եք արդյոք դուք դիրքորոշում հնչեցնել, որ Գանձասարը հայկական է, և ի վերջո հազարավոր տղաներ չեն զոհվել, որ այսօր դուք չկարողանաք մի բառ անգամ ասել նրա մասին, որ Գանձասարը հայկական է»,- խորհրդարանում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Մենք բազմիցս ենք ասել, որ մեր նոր ձեռք բերած խաղաղությունը խնամքի կարիք ունի, մշտական խնամքի կարիք ունի, և շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ։ Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են։ Բայց մյուս կողմից՝ լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք, և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե, օրինակ, արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով․ «Իմ դիրքորոշումը հստակ էր։ Ձեր մատնանշած հայտարարությունները օգտակար չեն խաղաղությանը՝ խաղաղության խնամքի հրամայականի համատեքստում, և նաև այդ հայտարարությունները անհիմն են։ Սա հստակ դիրքորոշում է»։

Ռուբեն Ռուբինյան

Մանրամասները՝ տեսանյութում

Թեմային հետագայում անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ասելով, որ պատգամավորը նշում է, որ հարգանքի բացակայության պայմաններում խաղաղություն լինել չի կարող՝ որպես օրինակ բերելով Ֆրանսիայի և Գերմանիայի միջև միմյանց պատմական ժառանգության հանդեպ ունեցած փոխադարձ հարգանքը։

Ընդդիմադիր պատգամավորն ահազանգում է՝ Ադրբեջանը փորձում է վերացնել հայկական հետքն Արցախից, իսկ նրանց քաղաքական ու հոգևոր ղեկավարները թշնամական ու աղճատված արտահայտություններ են հնչեցնում նույնիսկ Էջմիածնի հասցեին։

Իր համոզմամբ, Հայաստանը բարձրագույն մակարդակով պետք է պահանջի Ադրբեջանից՝ պաշտպանել Արցախի հայկական կրոնական և պատմական ժառանգության հուշարձանները, դադարեցնել այդ բարբարոսությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930